ԵՄ անդամները միասնական են այն կարծիքում, որ եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայում լարվածության պահպանումը, ապա դա նրա համար թանկ կարժենա` հայտարարել է Եվրակոմիտեի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Ինչպես մեր վերջին քննարկումների դեպքում, երբ մենք քննարկում էինք այդ հարցը, կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Եվրակոմիտեն արագ կգործի և այլ առաջարկներ կներկայացնի սահմանափակման միջոցների վերաբերյալ»,-հայտարարել է Բարրոզուն ԵՄ գագաթնաժողովի ավարտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով` պատժամիջոցները միայն գործիք են, որոնք կոչված են ռուսական ղեկավարությանը ցույց տալու, որ XXI դարում նման վարքագիծը անթույլատրելի է:
«Մենք նրանց բանական վարքի և ԵՄ-ի ու Ուկրաինայի հետ կառուցողական աշխատանքի կոչ ենք անում»,- ասել է Բարոզուն:
Ըստ նրա` նմանատիպ հակամարտություններ հրահրելն անընդունելի է` հաղրոդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:









































