Ղազախստանի Ալմա Աթիի մարզում 4.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է արձանագրվել: Այս մասին հաղորդում է Ղազախստանի կրթության նախարարության գիտության կոմիտեի սեյսմիկ փորձնական-մեթոդաբանական արշավախումբը:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը Ալմա Աթիից 30 կմ հարավ-արևելք է:
«Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա` էպիկենտրոնի հյուսիսային լայնության 43.00 աստիճան և արևելյան երկանության 77.16 աստիճան կոորդինատներով»,- ասվում է հաղորդագրությունում:










































