Mozila ընկերությունը Firefox բրաուզերի մոնետիզացման նոր միջոցներ է փնտրում: Ծրագրի փորձնական տարբերակում գովազդային պատուհաններ են հայտնվել, որոնք կարող են նվազեցնել Mozila-ի կախվածությունը Google-ի հետ գործընկերությունից:
Նորամուծությունը փորձագետները դիտարկել են դեռևս փորձնական Firefox Nightly տարբերակում: Սպասվում է, որ վերջնական արդյունքը համացանցում կհայտնվի մի քանի ամսից, սակայն մի շարք առանձնահատկություններ երևում են արդեն այժմ, այդ թվում` գովազդի տեղադրման նոր տեսակը:
Բրաուզերը բացելիս յուրաքանչյուր նոր պատուհանում գովազդային հաղորդագրություն կարող է հայտնվել: Mozila-ն պնդում է, որ այն կարելի է անջատել: Բացի այդ, պատուհաններում կլինի ոչ միայն ընկերության ուղղակի գործընկերների գովազդը, այլև համացանցային գլխավոր ռեթեյլերների բաններները:
Mozila-ի համար սա հավե;յալ գումար աշխատելու և Google-ից կախվածությունը նվազեցնելու հնարավորություն է:











































