Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել առնետների վրա: Անառողջ դիետան ոչ միայն ավելացնում է առնետների քաշը, այլև ճնշում է նրանց մեջ առողջ սնունդ ընդունելու ցանկությունը, հաղորդում է The Daily Mail-ը: Ուսումնասիրողները կարծում են, որ նրանց եզրահանգումները կօգնեն բացատրել, թե ինչպես է ոչ առողջ սննդի չափազանց շատ օգտագործումը փոփոխում մարդու վարքագիծը, թուլացնում նրա զսպվածությունը և շատակերության ու ճարպակալության հանգեցնում:
Երկու շաբաթ շարունակ գիտնականները առնետներին վնասակար սննդով են կերակրել: Նրանց սննդակարգում թխվածքաբլիթներ, պելմենի և տորթ է եղել: Կրծողները սկսել են 150% կալորիա ավելի ընդունել, իսկ նրանց քաշը ավելացել է 10%-ով:
Գիտնականները նշել են, որ կենդանիների վարքագիծը նույնպես փոփոխվել է: Նրանք անտարբեր են դարձել սննդի ընտրության նկատմամբ և դադարել են առողջ սնունդ ընդունել: Այդ փոփոխությունները պահպանվել են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կրկին չեն սկսել առողջ սննդով կերակրել: Ուսումնասիրողները եկել են այն եզրահանգման, որ վնասակար սնունդը երկարատև փոփոխություններ է առաջացնում ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է որոշումներ կայացնելու և պարգևներ ստանալու համար: Հնարավոր է՝ գիտնականների եզրահանգումները կիրառելի են նաև մարդկաց դեպքում, քանի որ ուղեղի նշված հատվածները բոլոր կաթնասունների մոտ նման են:











































