Ադրբեջանի Ապշերոնի շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր հայտնի լրագրող Սեյմուր Հազիին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության մամլո ծառայության ղեկավար Նաթիք Ադիլովին:
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 221.1 հոդվածով (խուլիգանություն), լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Էլթոն Գուլիևը:








































