ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պատրաստ են ցանկացած բարդ գործողության, այդ թվում նաև անդամ երկրների տարածքներից դուրս, ներառյալ Ուկրաինայում, բայց նրանց օգտագործման որոշումը կարող է կայացնել միայն Կոլեկտիվ անվտանգության խորհուրդը, որի մեջ մտնում են անդամ երկրների առաջնորդները՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ուկրաինայի հարավ-արևելքում, որտեղ ուկրաինացի զինվորականները ապրիլից ուժային գործողություն են իրականացնում: Զոհերի թիվը ինչպես տեղի բնակչության, այնպես էլ գրոհայինների շրջանում հարյուրներով է հաշվվում: Անցած կիրակի ինքնահռչակ ԴԱՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր ուժերի մասշտաբային հակահարձակման մասին, իսկ նախօրեին ընդդիմադիրները նշել էին, որ ուկրաինական բանակի և ազգային գվարդիայի խմբավորումը միասնական ուժ է ԴԱՀ-ի և ԼԱՀ-ի տարածքում դադարեցրել է իր գոյությունը:









































