Ջասթին Բիբերն անում է ամեն հնարավորը, որպեսզի նրա ընկերուհի Սելենա Գոմեսն իրեն «արքայադստեր նման զգա»:
18-ամյա երգիչը չի մտահոգվում, թե ինչպես գալիք տարի կմեկնի համաշխարհային շրջագայության, քանի որ զույգն ամեն բան այնպես կծարգրի, որպեսզի չբաժանվի:
Աղբյուրը հայտնել է HollywoodLife.com պորտալին. «Սելենան կգնա նրա մոտ, երբ աշխատանքում դադար ունենա: Հունիսին նրանք ընդհանրապես խնդիր չեն ունենա, քանի որ այդ ամսի Ջաթինը Ամերիկայի արևմտյան մասում կլինի»:
Զույգը, որը խզել էր հարաբերություններն անցյալ ամիս, որովհետև Սելենան չէր վստահում Ջասթինին, նորից միասին է, և Ջասթին ամեն ինչ անում է, որպեսզի իր սիրելին իրեն առանձնահատուկ զգա: նա շատ ժամանակ էր հատկացնում նրան անցած հանգստյան օրերին Ֆիլադելֆիայում տեղի ունեցած Jingle Ball բալի ժամանակ:
Աղբյուրը պատմել է. «Ջասթինը խենթանում է Սելենայի համար: Դա ակնհայտ է, եթե ուշադրութոյուն դարձնել, թե նա ինչպես է նայում նրան: Շատերն էին ուզում բալից հետո խոսել Ջասթինի հետ, բայց նա ամենուր իր հետ տանում էր Սելենային: Նա շարունակաբար նայում էր նրան, ժպտում: Ժամանակի մեծ մասը նրանք միասին անցկացրին»:
Վերջերս զույգին տեսել են Նյու Յորքի Marble Lane ռեստորանում, վկաներն ասում են, որ նրանք «երջանիկ և սիրահարված» տեսք են ունեցել և աչք չեն կտրել իրարից:










































