Օրերս երգչուհի Բեյոնսեի հայրը՝ Մեթյու Նոուլզը, եղել է հյուսթոնյան 104.1 KRBE ռադիոկայանի հյուրը, որտեղ The Roula And Ryan Show-ի ժամանակ լսարանին ցնցել է իր դստեր և փեսայի վերաբերյալ անկեղծությամբ, գրում է Spletnik.ru-ն:
Նոուլզի խոսքերով՝ Բեյոնսեի և Ջեյ-Զիի ամուսնալուծության մասին լուրը միայն քայլ է, որը ուղղված է նրանց համատեղ On the Run համերգի տոմսերի վաճառքը ավելացնելուն:

«Դա Jedi Mind է կոչվում, այն հնարքը, որը արտիստները վաղուց օգտագործում են ձեզ մոլորեցնելու համար: Ես դա գիտեմ, քանի որ մենք նախկինում էլ ենք այդպես արել՝ մյուս շրջագայությունների ժամանակ»:
Եվ, իհարկե, ռադիոհաղորդավարները չէին կարող չհարցնել Մեթյուին վերելակում Ջեյ-Զիի և նրա դստեր՝ Սոլանժի վեճի մասին: «Դա նույնպես հնարք է: Սոլանժի ալբոմի վաճառքն ավելացել է 200 տոկոսով»:

Եթե դա իսկապես այդպես է, ապա հարկավոր է ծափահարել Բեյոնսեի և Ջեյ-Զիի թիմին, ովքեր անթերի են կատարել իրենց աշխատանքը:












































