Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Ինչու չի ստացվում ձնագնդիի էֆեկտը

Կալիֆոռնիայի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, և սա արդեն ԱՄՆ-ի հինգերորդ նահանգն է, որ աչքի է ընկնում նման քայլով:

Ղարաբաղի անկախությունն առայժմ ճանաչվել է նահանգային մակարդակներում, մի նահանգ էլ Ավստրալիայում է ճանաչել այդ անկախությունը: Այսինքն՝ այս ամենի իրավական ազդեցությունը միջազգային քաղաքական գործընթացների վրա բնականաբար զրոյական է: Իսկ ունի՞ արդյոք քաղաքական ազդեցություն: Անկասկած, չի կարող չունենալ, հատկապես երբ խոսքը միակ գերտերության՝ ԱՄՆ նահանգների մասին է:

Մյուս կողմից՝ հարց է առաջ գալիս. իսկ ի՞նչ ազդեցություն կար նախորդ չորս ճանաչումների, այսինքն՝ ԱՄՆ նախորդ չորս նահանգների ճանաչման արդյունքում: Այս հարցի պատասխանը դժբախտաբար բացակայում է, կամ պատասխանն այն է, որ, ըստ էության, ազդեցությունը մենք չենք տեսել: Սակայն ինչո՞ւ չենք տեսել: Սա է երևի ավելի կարևոր հարց:

Չենք տեսել, որովհետև աշխարհում թքա՞ծ ունեն ԱՄՆ-ի այս կամ այն նահանգի ճանաչման վրա, և այդ ճանաչումները նույնիսկ պաշտոնական Վաշինգտոնի համար են առոչինչ, թե՞ չենք տեսել, որովհետև մենք ինքներս՝ Հայաստանն ու Ղարաբաղը, չենք կարողացել օգտագործել այդ ճանաչումները հավուր պատշաճի:

Այսօր հենց այս հարցն է կարևոր՝ Կալիֆոռնիայի Սենատի որոշումից հետո: Հստակ է, որ ԱՄՆ-ը ուղղաձիգ, ուղղահայաց կառավարվող երկիր չէ, և նահանգները ինքնուրույն են շատ հարցերում, այդ թվում և զգալիորեն քաղաքական: Եվ հետևաբար Կալիֆոռնիայի նահանգի ճանաչումը ամենևին չի խոսում պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության մասին, թեև մի հետաքրքիր դրվագի արժե ուշադրություն դարձնել: Կալիֆոռնիայի նահանգի ճանաչմանը զուգահեռ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դրանից մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն ունի այցելել Հայաստան: Այս երկու իրողությունների ներդաշնակումը ժամանակային առումով իսկապես հետաքրքրական է: Այնուհանդերձ, Կալիֆոռնիայի Սենատի որոշումը արժե վերածել Վաշինգտոնի ակնարկի. ԱՄՆ կառավարման համակարգը շատ ավելի ապակենտրոն է նման դատողություններ անելու համար:

Բնականաբար, ավելորդ է խոսել այլ ազդեցիկ պետությունների վրա կալիֆոռնիական որոշման ազդեցության մասին: Եվ այդ տեսանկյունից մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչ ենք անում կամ ինչ կարող ենք անել մենք: Ահա այստեղ է խնդրի անկյունաքարը, և այստեղ է, որ տեսնում ենք Հայաստանի ու Ղարաբաղի գործողությունների իներտությունը: Թեկուզ նահանգային մակարդակով անկախության ճանաչումները Հայաստանն ու Ղարաբաղը չեն կարողանում դարձնել անգամ քարոզչական գործողություններում նոր որակի ու բովանդակության գործիք, ուր մնաց՝ խոսել արտաքին քաղաքականության գործիք դարձնելու մասին:

Ակնհայտ է, որ Հայաստանն ու Ղարաբաղը չեն կարողանում անգամ նահանգային մակարդակներում այդ ճանաչումները ամբողջացնել մեկ արտաքին քաղաքականության, մեկ արտաքին քաղաքական վարքագծի մեջ, չեն կարողանում այդ ճանաչումները դարձնել մեկ ամբողջական պատի կամ տան աղյուսներ և դնել իրար վրա, կամ ստանալ ձնագնդիի էֆեկտ և գլորելով մեծացնել դրանք:

Մենք տեսնում ենք, որ այդ նահանգային ճանաչումները շարունակում են պատմական ժամանակահատվածում մնալ որպես առանձին երևույթներ, ինչի պատասխանատվությունը հենց Հայաստանի ու Ղարաբաղի արտաքին քաղաքականության համար պատասխանատու կառույցների վրա է, թեև ընդհանրապես պետական քաղաքականության համար պատասխանատուների, այն պետական որակների, արժեքների, մտածողության, որ կա և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում:

Ամեն ճանաչումից հետո արդեն գալիս է մեր հերթը՝ վեր հանելու և աշխարհին ներկայացնելու այն բովանդակությունը, որը ենթարկվել է ճանաչման: Սակայն լինում են ճանաչման ակտերը՝ թեկուզ նման երկրորդային մակարդակում, սակայն դրան հաջորդելիք բովանդակությունը, որ արդեն մեր գործն է, շարունակում է բացակայել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում