GoPro ընկերությունը Fetch կոչվող արտադրանք է թողարկել, որոնք «կենտրոնացված են» շների վրա: Նոր գաջեթը թույլ կտա աշխարհը տեսնել շան աչքերով:
Fetch-ն իրենից կապանքների համակարգ է ներկայացնում, որոնք GoPro տեսախցիկները պահում են շան մեջքի վրա: Տեսախցիկները կարելի է ամրացնել ավելի մեծ շների կրծքին: Սարքավորումը թողարկվում է 3 տարբերակով`ըստ կենդանիների չափսերի:
«Կապանքներն» արժեն 90 դոլար:








































