«Նորություններ և եղանակ» հավելվածը Android-ում ներառվել է որպես բեռնիչ ծրագիր։ Այդուհանդերձ, Google-ում հավելվածը չէին թարմացրել մի քանի տարվա ընթացքում, ինչը նրան մոռացության էր մատնել։ Սակայն, ընկերությունում գիտակցել են խնդիրը և ծառայության համար մասշտաբային ափդեյթ են թողարկել, տեղեկացնում է vesti.ru-ն։

«Նորություններ և եղանակ»-ը վերածվել է ժամանակակից ծրագրի՝ ոճային և թեթև դիզայնով։ Ցանկության դեպքում բուն հավելված պետք չէ այցելել, այլ նայել վիջեթին, որը բերում է եղանակը և առավել ռելևանտ խորագրերը։











































