Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ ֆուտբոլի կանոններում փոփոխությունները տեղի է ունենում շատ դանդաղ:
Պորտուգալացին հուսով է, որ կգա օր, երբ մարզիչները կկարողանան օգտվել տեսակրկնություններից:
«Ֆուտբոլի կանոններում փոփոխությունները տեղի է ունենում շատ դանդաղ: Օրինակ՝ գոլերի գրանցման ավտոմատ համակարգերի ներդրումը:
Հուսով եմ՝ կգա օր, երբ մարզիչները կարող են օգտվել տեսակրկնություններից, գոնե յուրաքանչյուր խաղակեսում մեկ անգամ»,- պորտուգալացի մարզչի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: