Ղազախստանի «Ակտոբե»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի «Լեգիա»-ի դեմ պատասխան խաղի մասին:
«Ղազախստանի առաջնությունը վատը չէ: Այստեղ բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Մենք առաջին տեղում ենք, սակայն դա բարդ է: Մի քանի թիմեր չեմպիոնության հավակնորդ են:
«Լեգիա»-ի» դեմ խաղում պետք է կենտրոնացած լինենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել: Պետք է օգտագործենք մեր պահերը: Առաջին խաղից առաջ Անդրեյ Միրոշնիչենկոյի հետ 200 դոլարի գրազ էի եկել, որ կդառնամ գոլի հեղինակ: Գրազի «ուժը» տարածվում է նաև այս խաղի վրա: Ամեն դեպքում, կփորձեմ գոլ խփել:
Այժմ ես հիանալի մարզավիճակում եմ, սակայն միշտ չէ հաջողվում գոլեր խփել: Չեմ կարող ասել, թե ինչքան եմ մնալու Ղազախստանում: Ես գործող պայմանագիր ունեմ: Տեսնենք, թե ինչ կստացվի առաջիկայում»,- sports.kz-ն մեջբերում է Պիզելիի խոսքերը:







































