Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի ավագ Իկեր Կասիլյասը խոսել է գալիք մցաշրջանում թիմի ակնկալիքների մասին.
«Դժվար կլինի պաշտպանել չեմպիոնի տիտղոսը, բայց մենք վճռական ենք տրամադրված ու մեծ ցանկություն ունենք կրկին նվաճելու բաղձալի տիտղոսը: Մենք հիանալի թիմ ունենք, որը ավելի է հզորացել ու համալրվել փորձառու խաղացողներով: Ցանկանում ենք 11-րդ անգամ նվաճել Չեմպիոնների Լիգայի տիտղոսը»-, ասել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճել է 10 անգամ: «Արքայական ակումբ»-ից շատ ոչ մի ակումբ այս տիտղոսը չի նվաճել:










































