Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան այսօր ժամանել է Քերինգթոն (այստեղ է գտնվում «Յունայթեդ»-ի մարզաբազան)՝ անցնելու բուժզննում և ստորեգրելու պայմանագիր:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Դի Մարիան կստանա 220.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ: Նա նաև կստանա մոտ 5 մլն ֆունտ՝ «Յունայթեդ» տեղափոխության համաձայնություն տալու համար:
Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 80 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 7 գոլ ու կատարելով 22 գոլային փոխանցում:







































