ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Սիրիայի օդային տարածք ուղարկել ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ` ներառյալ այդ երկրում իսլամիստների դիրքերի մասին տեղեկություններ հավաքող անօդաչու սարքեր, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հետախուզական տեղեկություններն անհրաժեշտ կլինեն ԱՄՆ-ի ավիացիայի կողմից Սիրիայում «իսլամիստական թիրախներին» հնարավոր հարվածների համար: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը արդեն պաշտպանության նախարարությանը հարցում է արել հավելյալ հետախուզական ինքնաթիռների վերաբերյալ` կապված այն բանի հետ, որ արդեն մոտ ապագայում սկսի Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» դիրքերի մասին տեղեկություններ հավաքելը:
«Պենտագոնը պատրաստ է Սիրիայի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելուն: Հարվածներ հասցնելու մասին որոշում դեռևս չի ընդունվել, սակայն այդ որոշումն ավելի հեշտորեն ընդունելու համար անհրաժեշտ է տեղեկատվական առավելագույնս մեծ ծավալ հավաքել տեղերի վիճակի մասին»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:










































