Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը երկուշաբթի արտոնագրել է տեղական արտադրության L-159 թեթև բազմանպատակային 14 գրոհային Իրաք արտահանումը։ Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն։
«Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունն արտոնագրային թույլտվություն է տվել Իրաքին 14 հատ L-159 ինքնաթիռ վաճառելու մասին»,- ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Մատիսը։








































