Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան այսօր պաշտոնապես կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
Այսօր նա մեկնելու է Անգլիա, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր է ստրագրելու: Տեղափոխության դիմաց «Արքայական ակումբ»-ը ստանալու է 80 մլն եվրո:
Այսպիսով՝ Դի Մարիան կդառնա «Ռեալ»-ից այլ ակումբ տեղափոխված ամենաթանկարժեք տրանսֆերը: Սա տրանսֆերային ռեկորդ է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար, որը մինչ այս երբեք նման գումար չէր վճարել մեկ խաղացողի տեղափոխության դիմաց:






































