Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա գավառում, ուրվական քաղաք է վաճառվում 995 հզ. դոլարով: Բրեդիան բնակավայրը գտնվում է Վանկուվերից 4 ժամվա հեռավորության վրա: Հիմա այնտեղ գրանցված է ընդամենը չորս մարդ: Քաղաքում կա 22 շինություն: Դրանք տեղակայված են 50 ակր տարածքում:
Բրեդիանը այն քաղաքներից է, որ հիմնվել է «Ոսկու տենդի» տարիներին, երբ վերաբնակները գալիս էին այդ տարածքներ թանկարժեք մետաղ գտնելու հույսով: Չնայած որ անշարժ գույքի գործակալությունը գինը իջեցրել է, բայց գնորդներ դեռ չկան:










































