ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երկրաշարժի պատճառած վնասը կազմել է առնվազն 1 մլրդ դոլար:
Նման թիվ է ներկայացրել այսօր առավոտյան Eqecat ընկերությունը, որն զբաղվում է աղետների գնահատմամբ, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ինչպես հայտնել է ընկերությունը, ներկայումս վնասի հստակ թիվը պարզելն անհնար է, և հետագայում այն կարող է աճել:
Ինչպես հայտնել են Eqecat-ից, վերջնական գումարը կախված է լինելու այն վնասվածքներից, որոնք կրել են ձեռնարկությունները, այդ թվում՝ կալիֆոռնիական խաղողի այգիները:
Օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 120 մարդ: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 6.0 բալ:








































