Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն արծաթե մեդալակիր դարձավ Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունում:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողն 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բաժանել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի գրոսմասյտեր Սանան Սյուգիորվին:
Զավեն Անդրիասյանը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ 5 միավոր վաստակած Տիգրան Ս. Պետրոսյանը 20-րդն էր:
Կանանց մրցաշարում Մարի Գևորգյանը 5,5 միավորով գրավել 6-րդ տեղը: Լեհ Կլաուդիա Կուլոնը հաղթող է ճանաչվել 8.5 միավորով: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:








































