Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ապագան հարկատուների հաշվին

Երեկ Ծաղկաձորում փակվել է հերթական «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Իրականում այս շքեղ անվան տակ թաքնված է շատ ավելի պարզ ու հասարակ մի երևույթ: «Բազե» երիտասարդական հավաքը ընդամենը իշխանությունների, այսպես ասած, նոր սերնդի որոնումների մի միջոցառում է, որն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Այսինքն` հայաստանյան սուղ սոցիալական իրականության, 35 տոկոս աղքատության պայմաններում իշխանությունները պետական բյուջեի, հարկատուների հաշվին իրենց համար փնտրում են կարիերիստ երիտասարդների նոր սերունդ, որը կսպասարկի իշխանության գործունեությունը հաջորդ տարիների համար: Պատահական չէ, որ այսօր իշխանական համակարգի, այսպես ասած, ստորոտներում, ինչպես նաև արդեն գագաթներին մոտ կանգնած են մարդիկ, ովքեր աչքի են ընկել հենց «Բազե» հավաքի ժամանակ:

Դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում սկիզբ առած այս երևույթը հաջողությամբ շարունակվում է նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում:

Մոտ մեկ շաբաթ առաջ «Բազե» հավաքը բացվել է Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ: Հովիկ Աբրահամյանն արդեն իրեն նախագահական թեկնածու է երևակայում, և կարող ենք ասել, որ «Բազեն» նրա աչքի տակ արդեն սեփական իշխանության, այսպես ասած, կադրերի բաժնի դերակատարում է ունենալու: Այսինքն` «Բազե 2014»-ը Հովիկ Աբրահամյանի և իշխանությունը պահպանել ցանկացող մյուս պաշտոնյաների համար դառնալու է կադրերի յուրօրինակ տոնավաճառ, որտեղ իշխանությունը կփորձի հավաքագրել իր ապագա նախագահության երիտհենքը: Այլ կերպ ասած` «Բազե 2014»-ը, ըստ էության, դարձավ Հովիկ Աբրահամյանի և իշխանության մյուս թևերի ներկայացուցիչների հավակնությունների բյուջետային սպասարկումը, որը կիրականացվեն, բնականաբար, Սերժ Սարգսյանի, այսպես ասած, թույլտվության պայմաններում, ով ի դեպ երեկ ներկա գտնվեց «Բազե»-ի փակման արարողությանը: Ասել կուզի` «Բազե 2014»-ի հիմնական շահառուն Հովիկ Աբրահամյանն էր ու բոլոր նրանք, ովքեր խնդիր են դրել 2017-2018 ընտրական փուլում այս կամ այն կերպ վերարտադրվել, այսինքն` նրանց բոլորի հավակնությունների համար են դուրս գրվել միլիոնավոր դոլարներ, որոնք կարող էին սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծել:

Հայաստանի առաջ ծառացած ներկայիս տնտեսական ու քաղաքական հսկայական մարտահրավերների և սոցիալական բարդագույն վիճակի պայմաններում մի շարք երիտասարդների հարկատուների հաշվին ուրախ ժամանց ապահովելու որոշումը, մեղմ ասած, խնդիրներ ունի բարոյականության հետ: Այդ երիտասարդները առողջ են, ամուր, պինդ, կենսուրախ, և նրանք պետք է որ իրենք հոգ տանեն իրենց ամառային հանգստի, իրենց ժամանցի մասին` լավ իմանալով, որ Հայաստանում կան մանուկներ, որոնք մի կտոր հացի, տանիքի, հագուստի, առողջության, մի կտոր քաղցրեղենի կարոտ են:

Ահա այս պայմաններում երիտասարդությունը պետք է ըմբոստ լիներ, և ինքը հրաժարվեր իշխանությունների ձեռքին գործիք դառնալուց և պահանջեր պետբյուջեի այդ միջոցներն ուղղել սոցիալական կարիքներին, ուղղել մանուկներին: Սակայն սա էլ, ըստ էության, ցուցիչ է, և պատահական չէ, որ իշխանությունները հենց այս երիտասարդության միջից են ընտրելու իրենց ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում