Մելբուռնի հրշեջներն ու բնապահպանական ծառայությունների աշխատակիցները վթարից տուժած կոալային արհեստական շնչառություն են տվել: Այդ մասին հաղորդել է ABC.net.au կայքը:
Կենդանուն հարվածել էր ավտոմեքենան, որից հետո նա թաքնվել էր ծառի վրա: Փրկարարները փորձել են կենդանուն իջեցնել ծառից, բայց նա չի կարողացել լավ բռնվել և ընկել է 10 մետր բարձրությունից: Հրշեջները հասցրել են վերմակով բռնել կենդանուն:
Կոալային բժշկական օգնություն է ցուցաբերվել, այդ թվում նաև արհեստական շնչառություն է տրվել: Ըստ փրկարարական գործողության մասնակիցներից մեկի՝ մի աշխատակից արդեն կենդանիների վրա նման պրոցեդուրաներ իրականացնելու փորձ է ունեցել:
Ներկայումս կոալան գտնվում է կենդանիների հիվանդանոցում:









































