Չինաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել դատապարտյալներից մեկի մահվան դատավճիռը, ինչը չափազանց հազվադեպ որոշում է Չինաստանի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նյան Բինը մեղադրվում էր իր հարևաններին թունավորելու համար, իսկ նրան մահապատժի էին դատապարտել դեռ 2006-ին, սակայն տղամարդուն հաջողվել էր հետաձգել դրա իրականացումը:
Գործի կրկնակի քննության ժամանակ Բինը հայտարարել էր, թե իրեն կտտանքների միջոցով են ստիպել խոստովանել մեղքը:











































