Մեծ Բրիտանիան «տաք գլխով» չի գործի և իսլամիստ ծայրահեղականների խմբին թույլ չի տա «իրեն ներքաշել Իրաքում հերթական պատերազմի մեջ»: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, որն ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժի՝ համացանցում հրապարակված տեսագրության պատճառով ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Լոնդոն:
Մասնագետները նշում են, որ Ֆոուլիի մահապատժի տեսագրության մեջ նրա դահիճը խոսում է ակցենտով, որը բնորոշ է Լոնդոնի արվարձանների բնակիչներին: Այս կապակցությամբ Քեմերոնը հայտարարել է, որ «խորապես ցնցված է կատարվածից»:
«Այնուամենայնիվ, ավելի վաղ ես արդեն հստակ կերպով հասկացրել եմ, որ մենք չենք մասնակցի Իրաքում հերթական ռազմական արշավին: Մենք չենք ծրագրում երկիր ուղարկել մեր զորքերը, քանի որ դա ճիշտ քայլ չէր լինի»,- ասել է Քեմերոնը:









































