Այսպես կոչված «ֆոտոմիջավայր» (համայնապատկերներ) կոչվող գործառույթը Android-սմարթֆոնների տերերի համար հասանելի էր վաղուց, սակայն iOS-սարքերը մնում էին խաղից դուրս: Google-ում որոշել են ուղղել այս իրավիճակը՝ թողարկելով առանձին հավելված iPhone-ի համար, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Հավելվածը հնարավորություն է տալիս շրջակայքը զննել 360 աստիճան ձևաչափով:

Նման համայնապատկերների ստեղծումը հասանելի դարձավ Android-սմարթֆոնի օգտատերերին Android 4.2-ի թողարկումից անմիջապես հետո:
Բացի դրանից՝ գործառույթը հասանելի է բոլորին, ովքեր բեռնում են Google տեսախցիկ հավելվածը:
Photo Sphere հավելվածը հասանելի է անվճար բեռնման համար App Store-ում:
Ծրագրից օգտվելու համար հարկավոր է ունենալ iPhone 4S կամ ավելի նոր մոդել:










































