Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությունը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ատլետիկո»-ի դեմ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է:
Առաջին խաղում պորտուգալացի հարձակվողը փոխարինվեց ընդմիջումից հետո`մկանային խնդիրների պատճառով, որոնց լրջության աստիճանը դեռ հայտնի չէ: Օգոստոսի 20-ին Ռոնալդուն չի մասնակցել «արքայական ակումբ»-ի մարզմանը:
Հիշեցնենք` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպումն անցկացվել է «Սանտիագո Բեռնաբեու»-ում և ավարտվել ոչ-ոքի` 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա «Ատլետիկո»-ի հարկի տակ` «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, օգոստոսի 23-ին:







































