Շոտլանդացի Քելվին Հարիսը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյը Forbes ամսագրի վարկածով: Նա, ամսագրի փորձագետների գնահատմամբ, վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել է 66 մլն դոլար:
Երկրորդ տեղում է ֆրանսիացի երաժիշտ Դևիդ Գետտան (30 մլն դոլար): Երրորդ տեղը կիսել են շվեդ Թիմ Բերգլինգը՝ առավել հայտնի որպես Ավիչի, և նիդերլանդացի Թեյս Վերվեսթը (Թիեսթո): Նրանք վաստակել են 28-ական մլն դոլար:
Նրանց հետևում են ամերիկացի դիջեյ Սթիվ Աոկին՝ 23 մլն դոլար, և նիդերլանդացի երաժիշտ Նիք վան դե Ուոլը (Աֆրոջեք)՝ 22 մլն դոլար: Յոթերորդը ռուս Անտոն Զասլավսկին է (Zedd)՝ 21 մլն դոլար:
Առաջին տասնյակը եզրափակում են ամերիկացիներ Ռայան Ռեդդոնը (դիջեյ Kaskade) և Սոննի Ջոն Մուրը (Սքրիլլեքս)՝ 17 մլն և 16,5 մլն դոլար, համապատասխանաբար, նաև կանադացի Ջոել Թոմաս Ցիմմերմանը (Դեդմաուս)՝ 16 մլն դոլար:












































