Air France ընկերության որոշ աշխատակիցներ հրաժարվում են թռչել երկրներ, որտեղ մոլեգնում է Էբոլա համաճարակը: Այս մասին գրում է BBC-ն:
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ խոսքը, նախևառաջ, Արևմտյան Աֆրիկային է վերաբերում` Նիգերիային, Գվինեային, Սիեռա-Լեոնեին:
Ավելի վաղ այդ շրջաններ մեկնելուց հրաժարվել են British Airways և Emirates ընկերությունների աշխատակիցները:










































