Ռուսաստանը երբեք չի կատարել սպառազինման վերաբերյալ պայմանները: Այս մասին The Wall Street Joural թերթում լույս տեսած հոդվածում գրել են ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Մարք Շնայդերը և Քիթ Փեյնը:

Նրանց կարծիքով` Մոսկվան նման քաղաքականություն է վարում 1963-ից ի վեր, երբ ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան ստորագրել են միջուկային զենքի փորձարկման արգելքը: Կրեմլը կատարում էր այդ պայմանները, միայն երբ իրեն էր ձեռնտու:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի նման քաղաքականությունը հակասել են ԱՄն-ի գործողություններին, որը տառ առ տառ հետևել է օրենքին:








































