Այսօր՝ օգոստոսի 19-ին, Անտոնիո Կոնտեն պաշտոնապես ներկայացվեց որպես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ:
45-ամյա մասնագետն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ Կոնտեն գլխավորում էր Թուրինի «Յուվենթուս»-ը, սակայն Ա Սերիայի նոր մրցաշրջանից առաջ երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը:
Կոնտեն փոխարինել է Չեզարե Պրանդելիին, ում գլխավորությամբ Իտալիայի հավաքականը «Մունդիալ-2014»-ում չհաղթահարեց խմբային փուլի արգելքը:







































