Ինչպես հայտնի է, Մյունխենի «Բավարիա»-ի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, ով 2013 թվականին մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու մեջ, ազատազրկման մեջ է:
Bild-ը հայտնում է, որ բանտում Հյոնեսն աշխատանքի է ընդունվել և կատարելու է պահեստապետի պարտականությունները: 62-ամյա մասնագետը մեկ ժամում 1,12 եվրո կվաստակի: Աշխատանքային օրվա տևողությունը 9:00-ից մինչև 15.30:
Հիշեցնենք` մարտի 14-ին հայտնի է դարձել, որ Մյունխենի դատարանը 3.5 տարվա ազատազրկման է դատապարտել Ուլի Հյոնեսին: Վերջինիս բողոքարկելու հնարավորություն էր տրվել, որից, սակայն, Հյոնեսը չի օգտվել:






































