Ֆերգյուսոնում զոհված Մայքլ Բրաունը փորձել է հարձակվել սպայի վրա մինչ ոստիկանի կրակոցը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ըստ աղբյուրի՝ սպան մի քանի անգամ խնդրել է Բրաունին հեռանալ ոստիկանական մեքենայից: Չնայած դրան՝ դեռահասը հրել է ոստիկանին դեպի ավտոմեքենան, նրա դեմքին հարվածել և փորձել խլել զենքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել էր գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին ուղարկել Ֆերգյուսոն՝ դեռահասի սպանության գործը հետաքննելու համար:
Ֆերգյուսոնում հուզումները շարունակվում են՝ կապված ոստիկանի կողմից 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի սպանության հետ:











































