Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Խոսքի փոխարեն, երկրի վրա դողացեք, արա՛

Տեղեկատվություն է տարածվել, որ ԱՄՆ-ը համապատասխան մասնագիտական խումբ կգործուղի Ուկրաինա, որտեղ տեղի համապատասխան կառույցներին ճգնաժամային պայմաններում էներգետիկայի ոլորտի խնայողական կառավարում կուսուցանեն: Խնայողության քաղաքականությունը ժամանակակից առաջադեմ աշխարհի հաջողությունների հիմնական գործոններից մեկն է: Այդ աշխարհի համար զարգացումն ու առաջընթացը հարթ չեն եղել, անցել են ճգնաժամային փուլերով, և խնայողության քաղաքականությունն է եղել այդ ամենի հաղթահարման առանցքային գործոններից մեկը:

Խնայողության քաղաքականությունը կենսական անհրաժեշտություն է դարձել Հայաստանի համար: Անհրաժեշտություն, որն իսկապես բացակայում է: Վառ վկայությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ երեկ արած հայտարարությունն է, թե բյուջեի հաշվին նոր թանկարժեք մեքենաներ են գնելու, որ արտասահմանցի հյուրերին հարմար դիմավորեն: Սա ցինզիմի գագաթնակետն է՝ ժանտախտի մեջ գտնվող Հայաստանում «էլիտայի» խրախճանքի տեսքով: Այս ֆոնին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մի հայտարարությունն  է շատ ուշագրավ դառնում. «Ես դողում եմ իմ խոսքի վրա և արյան գնով էլ լինի, խոսքս կպահեմ»:

Մի կողմ թողնենք այս արտահայտության «քրեաբանական» երանգները, որոնք քրեական հեղինակություններին են հատուկ: Խնդիրն այն է, որ պետական գործիչները խոսքի փոխարեն պետք է հենց պետության վրա դողան և իրենց խոսքը արժևորեն պետական քաղաքականության ձեռքբերումներով, ոչ թե իրենց խոսքի արժեքի մասին «արյունոտ» երդումներով:

Պետական գործչի խոսքին կշիռ են տալիս հասարակության համար տեսանելի և շոշափելի նրանց գործերը: Ահավաստիկ, փորձենք ընդամենը այս հայտարարությունը դիտարկել վարչապետական գործունեության տրամաբանության մեջ: Հովիկ Աբրահամյանն ուզում է ասել, որ իր խոսքը գործ է: Բայց երևի չի ուզում ուղիղ ասել, որ չստացվի խնամի Գագիկի արտահայտությունների կրկնություն: Հասկանանք, իսկ ի՞նչ գործ է Հովիկ Աբրահամյանի խոսքը: Ահա, բյուջեի հաշվին թանկարժեք մեքենաների գնում է, այն դեպքում, երբ սահմաններն անվտանգության հարցում ներդրումների կարիք ունեն, երբ սահմանամերձ բնակավայրերը ներդրումների կարիք ունեն: Հովիկ Աբրահամյանի գործ է, օրինակ, այն, որ նա իր այցերը կատարում է թանկարժեք բիզնես կարգով՝ բյուջեից ծախսելով տասնյակ միլիոններ, այն դեպքում, երբ հնարավոր է ճանապարհորդել էկոնոմ կարգով, խնայողության ռեժիմով, շարքային քաղաքացիների հետ միասին՝ խնայելով հենց այդ նույն քաղաքացիների գումարները, որ մուտք են արվում բյուջե և ծախսվում շքեղությունների համար: Իսկ ահա հարազատ քրեաօլիգարխիան, Հովիկ Աբրահամյանի կառավարության որոշմամբ, ազատվում է շքեղության համար վճարելու անհրաժեշտությունից: Ահա, խոսքը և գործը:

Ի դեպ, այսօր այդ խոսքի ու գործի մասնաբաժնում մեծ տեղ է սկսել զբաղեցնել գյուղատնտեսությունը: Հովիկ Աբրահամյանն ու նրա բիզնես-պարտնյոր գյուղնախարար Սերգո Կարապետյանը դաշտերից ու գյուղերից այս կողմ չեն գալիս, իբրև փորձում են օժանդակել գյուղատնտեսության զարգացմանը: Այն գյուղատնտեսության, որն իրենց բիզնես գործունեության հետևանքով, իրենց այլ իշխանական ու բիզնես պարտնյորների գործունեության հետևանքով հասցրել են սնանկության եզրին, թաղել են գյուղացիական տնտեսությունը վարկերի մեջ, քանի որ գյուղատնտեսական բիզնեսում իրենց խոշոր խաղերով ուղղակիորեն անհավասար մրցակցություն են ստեղծել:

Հայաստանում գյուղատնտեսության հեռանկարների հաշվին հարստացել են մի քանի պաշտոնյա-օլիգարխներ: Հովիկ Աբրահամյանի խոշոր հողատեր եղբայրն էր, որ դոտացիոն դիզվառելիքի մեծ մասն իր համար էր վերցրել, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել էր, թե վերցրել է հասանելիքը, ոչ մի խախտում: Եթե հասաելիքը մեծ մասն է, սա արդեն իսկ խախտում է՝ գյուղատնտեսության բնականոն ընթացքի խախտում, գյուղատնտեսության տրամաբանության խախտում, եթե պետական դոտացիայով դիզվառելիքի մեծ մասը հասնում է ոչ թե սոցիալապես կարիքավոր տնտեսություններին, այլ միլիոնատեր Աբրահամյանների ընտանիքին: Մինչդեռ Հայաստանում գյուղատնտեսական իսկապես անշահախնդիր քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանն իսկապես կարող էր դառնալ արդյունավետ ագրարային երկիր, ներառյալ Ղարաբաղի բերրի հողը, որն ուղղակի երկնային նվեր կարող է լինել ագրարային ցանկացած քաղաքականության և ռազմավարության համար: Բայց, առ այսօր օգտագործված չէ նաև Ղարաբաղի գյուղատնտեսական պոտենցիալը՝ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի համար: Գյուղմթերքների մի զգալի քանակ Հայաստանից է ուղևորվում Ղարաբաղ, որովհետև այդպես ավելի հարմար է մեծ եկամուտներ ստանալ Հայաստանում գյուղատնտեսական բիզնեսով հարստացած խոշոր մի քանի օլիգարխներին և պաշտոնյաներին: Այն դեպքում, երբ Ղարաբաղի բերրի հողը հնարավորություն կտար և՛ Ղարաբաղը կերակրել, և՛ կերակրել նաև Հայաստանի մի զգալի մասը:

Այս ամենը, սակայն, հնարավոր էր օգտագործել խնայողության քաղաքականության պարագայում, պետական քաղաքականության պարագայում: Պետական քաղաքականության արդյունք պետք է լիներ Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական ամբողջությունը, իսկ այսօր վարվող քաղաքականությունը օրակարգ է բերել Ղարաբաղի ու Հայաստանի միջև սահմանային անցակետի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում