Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության պատգամավոր Միրոսլավ Ռուդենկոն հայտարարել է, թե ուկրաինական ուժայինները Ուկրաինայի արևելքում քիմիական զենք են կիրառում, հաղորդում է RIA Novosti-ն։
«ԴԺՀ տարածքում, մեր մարտիկների տեղեկությամբ, ուկրաինական ուժայինները կիրառում են քիմիական զինամթերք։ Արկի պայթյունից հետո անջատվում է գազ, որն ազդում է զգայության օրգանների վրա։ Այդպիսի ինֆորմացիա մենք ունենք»,- նշել է Ռուդենկոն։
Այս տարվա հուլիսին ԴԺՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ուկրաինայի ազգային գվարդիայի և «Աջ սեկտորի» ակտիվիստների դեմ՝ կապված խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման հետ։
Ավելի վաղ, գործողության խոսնակ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին ասել էր, թե Ուկրաինայի արևելքում հատուկ գործողությանը մասնակցող մարտիկները քիմիական զենք չեն կիրառում աշխարհազորայինների դեմ։








































