Իրանը ձեռնամուխ է եղել միջուկային ծրագրի տրանսպարենտության համաձայնագրի կատարմանը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն։
«Առաջին հինգ քայլերի կատարումն սկսվել է։ Ակնկալում եմ, որ հաջորդ շաբաթ ձեռք կբերվի հետագա առաջընթացը»,- ասել է Ամանոն։
Օգոստոսի 17-ին Յուկիյա Ամանոն ժամանել էր Թեհրան՝ երկրի նախագահ Հասան Ռուհանիի և արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների։







































