Երգչուհի Բեյոնսեի ու նրա ընտանիքի շուրջ հերթական սկանդալն է բարձրանում: Ներկայումս էլ լուրեր են պտտվում, թե աստղն անձամբ չի ունեցել իր դստերը՝ Բլու Այվիին:
Ինչ-որ Թինա Սիլս Նյու Յորքից պնդում է, որ ինքը եղել է Բեյոնսեի դստեր փոխնակ մայրը, հայտնում է Cosmopolitan-ը:
Լուրերն այն մասին, որ 2012թ հունվարի 7-ին ծնված երեխային ծննդաբերել է այլ կին, շրջանառվում էին, երբ Բեյոնսեն հղի էր:
Լրագրողները նշում էին փաստը, որ նրա առաջին հղիությունը անհաջող ավարտ է ունեցել, և որ երգչուհին դարձյալ ռիսկի դիմել չի ցանկացել:
Բացի դրանից՝ բազմաթիվ ԶԼՄ-ներ գրում էին, թե աստղի փորը «անբնական տեսք ունի, կարծես դնովի լինի»:
Սկանդալը մոռացվել էր ու հիմա՝ 2 տարի անց, լրագրողներին դիմեց մի կին, որն իրեն համարում է երեխայի մայրը:
Ըստ Թինա Սիլսի՝ ինքը պայմանագիր է կնքել աստղային զույգի հետ, որով համաձայնել է մի շարք «ծառայություններ մատուցել», մինչ Բեյոնսեն հղի կլինի:
Կինը պահանջում է մի շարք անալիզներ, որպեսզի պարզի՝ արդյոք Բլու Այվին նրա՞ դուստրն է:
Կինը ֆինանսական պահանջներ չի առաջադրում:








































