Lincoln ընկերությունը հայտարարել է սեփական Essence of Lincoln բույրի ստեղծման մասին, որին մասնակցել է հայտնի պարֆյումեր Ռենե Մոնգերտալերը:
Օծանելիքը վաճառվելու է ոչ միայն շոուի սրահներում, այլև մի քանի դիլերական կենտրոններում:
Lincoln-ը էքսքլյուզիվ բույրի ստեղծումը համարում էր բրենդի ու նրա սպառողների միջև էմոցիոնալ կապը բարձրացնելու միջոց:
Օծանելիքի բաղադրանյութերը ստեղծում են բույր, որն «արտացոլում է շքեղություն ու ջերմություն»:
Արտադրողները հայտարարում են, որ արդեն ստացել են բազմաթիվ դրական արձագանքներ:
Ծագումով շվեյցարացի Ռենե Մոնգերտալերը մասնակցել է այնպիսի բրենդների համար բույրերի ստեղծմանը, ինչպիսին են Ralph Lauren, Calvin Klein ու Elizabeth Taylor-ը:









































