Հեղինակավոր Goal.com պարբերականի տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնեցրել է Լիսաբոնի «Սպորտինգ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոյի տրանսֆերը:
Նշվում է, որ անգլիական ակումբն Արգենտինայի հավաքականի պաշտպանի տրանսֆերի դիմաց կվճարի 20 մլն եվրո, ինչպես նաև 1 մրցաշրջանով վարձակալության կհանձնի Լուիշ Նանիի տրանսֆերը:
Ըստ պայմանագրի՝ Նանիի տարեկան աշխատավարձի մեծ մասը վճարելու է «Յունայթեդ»-ը:
Գործարքից կշահի նաև Մոսկվայի «Սպարտակ»-ը: Տրանսֆերի արժեքի 20%-ը՝ 4 մլն եվրո, կստանա մոսկովյան ակումբը, որի կազմում Ռոխոն հանդես էր գալիս մինչև պորտուգալական ակումբ տեղափոխությունը:








































