Jack Daniel’s Tennessee Honey վիսկին, որի բաղադրության մեջ կասկածելի նյութեր են հայտնաբերվել, մոտ ժամանակներս կարող է դուրս բերվել վաճառքից: Այս մասին RBK-ին հայտնել են Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության Սվերդլովի մարզային վարչությունում:
«Ալկոհոլային արտադրանքի խմբաքանակի առգրավման մասին որոշումը կընդունվի առաջիկա օրերին»,- հայտարարել է գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Նատալյա Լուկյանցևան:
Ներկայումս ստուգումները շարունակվում են:
Խախտումները հայտնաբերվել են անցած շաբաթվա վերջին: Խմիչքի նմուշում փորձագետները հայտնաբերել են քիմիական նյութեր, որոնք վիսկիի բաղադրությանը չեն համապատասխանում:
Բացի դրանից՝ Jack Daniel’s Tennessee whiskey և Jim Beam Bourbon ալկոհոլային արտադրանքի շրջանառությունն իրականացվում է նշագրումով, որը չի համապատասխանում սահմանված պահանջներին:







































