Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մինչև հիմա չի կողմնորոշվել՝ որ դարպասապահն է խաղալու թիմի մեկնարկային կազմում: Այս մասին տեղեկացնում է Вernabeu Digital-ը:
Նշվում է, որ այդ պատճառով Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ խաղերում իտալացի մասնագետը մտադիր է գործի մեջ տեսնել թե՛ Իկեր Կասիլյասին, թե՛ Կեյլոր Նավասին:
Դարպասապահներից ում խաղն ավելի դուր գա Անչելոտիին, նա էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա հիմնական դարպասապահը:





































