Հանս Քրիստիան Անդերսենի անվան դանիական գրական մրցանակը հանձնվել է հնդկական ծագմամբ բրիտանացի գրող Սալման Ռուշդիին: Մրցանակը հեղինակին հանձնվել է խոր ռեալիզմի և մոգական երևակայության համադրության, ինչպես նաև այն բանի համար, որ նա ցույց է տվել մեր ժամանակների տարբեր մշակույթների հանդիպման կարևորությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դանիացի գահաժառանգ արքայադուստր Մերին Ռուշդիին է հանձնել 2014 թվականի մրցանակը՝ «Անճոռնի բադիկ» արձանիկը, «Կարապի գեղեցկություն» դիպլոմն ու 67 հազար եվրոյի կտրոն:
Միջոցառումը կայացել է Օդենսե քաղաքում, որը դանիացի հեքիաթասացի հայրենի քաղաքն է: Արարողությամբ միաժամանակ բացվել է Անդերսենի երկրորդ փառատոնը: Այն տեղի կունենա օգոստոսի 17-24-ը:










































