Լոս Անջելեսում մոտ 500 մարդ է դուրս եկել փողոցներ այն բանից հետո, երբ ոստիկանությունը կրակել է 25-ամյա աֆրոամերիկացի Էզել Ֆորդի վրա: Լոս ԱՆջելեսի ոստիկանությունում հայտնել էին, թե Ֆորդը գնդակահարվել է Միսսուրիում կատարվածի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Իրավապահներն ասել են, թե Ֆորդը դիմադրել է իրենց ու փորձել խլել ոստիկաններից մեկի զենքը: Սպանվածի հարազատները հայտնել են, որ նա տառապել է հոգեկան հիվանդությամբ ու եղել է «ավելի դանդաղ, քան մյուսները»:
Ստացված վնասվածքից տղամարդը տեղում մահացել էր, նրա մահվան փաստով հետաքննություն է սկսվել:
Ֆերգյուսոնում անկարգություններն սկսվել էին այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին ոստիկանության աշխատակիցը գնդակահարել էր 18-ամյա սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին:








































