«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ պատրաստվում էր մի շարք առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել:
«Մենք ցանկանում էինք գնել Սեսկ Ֆաբրեգասի, Գարեթ Բեյլի և Քրիշտիանու Ռոնալդուի իրավունքները: Ամեն ինչ արդեն փաստաթղթային փուլում էր:
Երբ եկա «Օլդ Թրաֆորդ, անմիջապես սկսեցինք բանակցել Ռոնալդուի տեղափոխության շուրջ: Մենք շատ մոտ էինք որոշ հայտնի ֆուտբոլիստների տրանֆերների ձեռքբերմանը»,- Daily Mail-ը մեջբերում է Մոյեսի խոսքերը:







































