Իսրայելական և պաղեստինյան պատվիրակությունները Եգիպտոսի միջնորդությամբ վերսկսել են Գազայի հատվածում զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
Ինչպես լրագրողներին հայտնել է պաղեստինյան պատվիրակության անդամ Ֆեյսալ Աբու Շահլան, արաբական կողմը չափավոր լավատեսությամբ է նայում բանակցություններին իսրայելցի պատվիրակների հետ:
«Այդ բանակցությունների հաջողությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ ճնշում կցուցաբերվի Իսրայելի վրա, որպեսզի նա հրաժարվի պաղեստինցիների պահանջների հանդեպ իր անզիջում և անտարբեր դիրքորոշումից»,- ասել է նա:
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ կրակի մշտական դադարեցման մասին համաձայնագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բավարարվեն անվտանգության ոլորտում իսրայելական կողմի բոլոր պահանջները:












































