Բեռլինում Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների բանակցություններն ավարտվել են: Սպասվում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, գրում է Korrespondent.net-ը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Լորան Ֆաբիուսն արդեն մեկնել են Borzig նստավայրից, որտեղ տեղի էին ունենում խորհրդակցությունները:
Բանակցությունները 5 ժամ են տևել:
«5-ժամյա ամենաբարդ զրույցը: Դե, երևի, տեղից շարժվելու համար շատ անգամ է 5 ժամ պետք»,- գրել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկոն Twitter-ի իր էջում:
Նա նաև գրել է, որ փոխզիջման չեն հանգել:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը, սակայն, նշել է, որ «զրույցը բարդ էր, բայց որոշ կետերում առաջընթաց կար»:










































