Հոլիվուդյան մարտաֆիլմերի դերասան Սիլվեստեր Ստալոնեն լրագրողներին է ներկայացրել ապագայի իր ծրագրերը: Մասնավորապես, նա պատմել է, որ իր մասնակցությամբ հաջորդ նախագիծը կլինի «Ռեմբո 5»-ը, որի մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են:
Բոլորովին վերջերս տեղեկատվություն է տարածվել, թե «Ռեմբո 5»-ը ֆիլմի վերջին մասը կդառնա: Ֆիլմի նախնական վերնագիրն է «Ռեմբո: Վերջին ճակատամարտը»: Ֆիլմում գլխավոր հերոսը բախվում է թմրավաճառների հետ:
Ստալոնեի խոսքով՝ ինքը ակտիվորեն պատրաստվում է դերին:
Հարկ է նշել, որ Ռեմբոն կհայտնվի նաև հեռուստատեսությամբ, սակայն Ստալոնեն այդ տարբերակին դժվար թե մասնակցի:










































