Գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդտի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի կարող երկար ժամանակ պահել ԵՄ երկրներից գյուղատնտեսական արտադրանքի ներկրման սեփական էմբարգոն:
«Ռուսաստանում գյուղատնտեսական ապրանքներով ինքնամատակարարումը չի գերազանցում 60 տոկոսը: Օրինակ՝ երկրում կաթնամթերքի պակասի հարցը Ռուսաստանը միայնակ ի վիճակի չէ լուծել»,- հայտարարել է նախարարը Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականին:
Շմիդտը ենթադրում է, որ ԵՄ-ը չպետք է որպես ողբերգություն ընդունի ռուսական էմբարգոյի հետ կապված իրադրությունը, որը, նրա կարծիքով, եվրոպական գյուղատնտեսական շուկայի վրա «բավականին սահմանափակ ազդեցություն կունենա»:











































