Մադրիդի «Ռեալ»-ն ընկերական խաղում 2:1 հաշվով զիջել է իտալական «Ֆիորենտինա»-ին:
Արդեն 4-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ «Արքայական ակումբ»-ն առաջ է անցել հաշվի մեջ: Գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսի գեղեցիկ գոլից հետո հաշվի տարբերությունն ի չիք է դարձել:
Մարկոս Ալոնսոյի` 69-րդ րոպեին խփած գոլը վերջինն էր այս խաղում: Այսպիսով` «Ֆիորենտինա»-ն կամային հաղթանակ է տոնել «Ռեալ»-ի դեմ ընկերական խաղում:






































