Բեռլինում տեղի կունենան Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Սպասվում է, որ Սերգեյ Լավրովը, Պավել Կլիմկինը, Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը և Լորան Ֆաբիուսը մանրամասնորեն կքննարկեն ռուսական մարդասիրական շարասյան օգնության շուրջ դրությունը և, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ճգնաժամի լուծման խնդիրը: Սակայն օրվա ստույգ օրակարգը և հարցերի շրջանակները պարզ կդառնան հենց խորհրդակցությունների ժամանակ:
Տվյալ պահին հայտնի է միայն, որ հանդիպումը տեղի կունենա Borsig առանձնատանը` օրվա երկրորդ կեսին:











































